-
24.11.2020|
21:55
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին և Սարգսյան ընտանիքին՝ տիկին Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
-
24.11.2020|
13:51
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։
-
24.11.2020|
01:34
Դադիվանքի վանական համալիրն ադրբեջանցիներին չի անցնի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ջանքերի շնորհիվ: «Իրատեսի» տեղեկություններով՝ Գարեգին Բ-ն անձամբ է խնդրել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ինչ-որ ձևով լուծել Դադիվանքի հարցն ու թույլ չտալ, որ այն Ադրբեջանին անցնի:
-
24.11.2020|
00:02
Մի՛ ամաչիր Աստծու օրենքը և ուխտը կատարելու և ամբարշտին արդար դատաստան անելու համար։
-
24.11.2020|
00:02
Դուրս եմ գալիս` ոչ այլևս Եգիպտոսից:
Բաբելոնից:
Բանտարկյալներ ազատելու`
Քո Հոգու մեջ, Քո Հոգու հետ:
-
24.11.2020|
00:01
Աղոթում ենք ամեն օր, սակայն հազվադեպ` խորապես գիտակցելով, թե ինչ է նշանակում հետամուտ լինել Աստծո կամքի կատարմանը: Իրականում չենք էլ ընկալում, որ մե՛նք ենք այդ կամքը իրագործողները: Եվ վերջնականապես շփոթության ենք մատնվում, երբ փորձում ենք հասկանալ, թե ի վերջո որն է Աստծո կամքը:
-
22.11.2020|
21:36
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակի արարողություն։
-
22.11.2020|
16:33
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հաջող վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
-
22.11.2020|
16:26
Այսօր արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հիշատակի արարողություն:
-
21.11.2020|
21:28
Ադրբեջանցիների կողմից Շուշին գրավելուց ընդամենը օրեր անց Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատիրոջ հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ մինչ պատերազմը քաղաքի գործող երկու եկեղեցիներից մեկը` Սուրբ Հովհաննես Մկրտիչը կամ ինչպես ժողովուրդն է ասում` Կանաչ ժամը, ավերված է։